ՌԴ ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումը: «Մենք բազմիցս հրապարակավ մեր բացասական գնահատականն ենք տվել այդ որոշմանը: Մենք վստահ ենք, որ չի կարելի միակողմանի վերանայել բոլոր համաձայնագրերը, որոնք ամրագրված են եղել միջազգային հանրության որոշումներով»,- ասել է Լավրովը: